Մարտի 26-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 մարտ,  2025            

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվեն 2024թ․ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջազգային համատեղ արշավախմբերի իրականացրած պեղումների արդյունքները։ Աշխատաժողովը կշարունակվի մարտի 27-28-ը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում (Չարենց 15): Աշխատաժողովին կարելի է հետևել ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և փաստաբան Լևոն Բաղդասարյանի մամուլի ասուլիսը՝ Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի սեփականության իրավունքի նկատմամբ ՀՀ դատախազության վիճարկման թեմայով։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Ազգային գրադարանը հանդիպում է կազմակեպել թարգմանիչ Արամ Օհանյանի հետ, որը կբանախոսի թարգմանական հարցերի շուրջ։ Կներկայացվի նաև Սանկտ Պետերբուրգի Եզակի իրերի թանգարանի «Մեկ պիեսի թանգարան» մատենաշարով հրատարակած՝ Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսը՝ Արամ Օհանյանի ռուսերեն թարգմանությամբ։ «Քո կյանքի ժամերը» պիեսը, որի համար Սարոյանը Փուլիցերյան մրցանակ շահեց (և հրաժարվեց մրցանակից), աշխարհի տարբեր երկրներում բեմադրվել է ավելի քան 120 անգամ։

Ժամը 16:00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում /Կառավարական տուն N 3/ կկայանա «Հայ ճարտարվեստի կին վարպետները» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը նվիրվում է կանանց միամսյակին։ հեռ. + 374 10 52-46-30:

Ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում /Աբովյան 16/ կկայանա Հայաստանի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA