Միացյալ Նահանգներ

ՌԴ-ին անհրաժեշտ կլինեն հստակ երաշխիքներ սևծովյան նախաձեռնությունը վերսկսելու համար. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ին անհրաժեշտ կլինեն հստակ երաշխիքներ սևծովյան նախաձեռնությունը վերսկսելու համար. Լավրով

Սևծովյան նախաձեռնության վերսկսման համար Ռուսաստանին անհրաժեշտ են հստակ երաշխիքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«Մեզ անրաժեշտ կլինեն հստակ երաշխիքներ: Եվ երաշխիքները կարող են լինել, պարզապես հաշվի առնելով Կիևի հետ համաձայնությունների տխուր փորձը, երաշխիքները կարող են լինել բացառապես Վաշինգտոնից (Ուկրաինայի նախագահ) Զելենսկիին և նրա թիմին ուղղված հրամանի տեսքով՝ անել այս կերպ, այլ ոչ թե այլ կերպ», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին։

«Ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերներն ընկալել են այդ ազդանշանը, նրանք հասկանում են, որ միայն Վաշինգտոնը կարող է հասնել դրական արդյունքների ահաբեկչական գործողությունների դադարեցման, քաղաքացիական ենթակառուցվածքի, էներգետիկական ենթակառուցվածքի գնդակոծումների դադարեցման  հարցում, որը կապված չէ ռազմարդյունաբերական համալիրի հետ», - նշել է Լավրովը։

Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը հանդես է գալիս սևծովյան նախաձեռնության վերսկսման օգտին, բայց բոլոր կողմերի համար ավելի ընդունելի ձևով:

Այսպես կոչված, Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը ստորագրվել էր 2022 թ. հուլիսին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև՝ ստեղծելու անվտանգ միջանցք, որպեսզի դրանով գյուղատնտեսական ապրանքները դուրս գան Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից, իսկ ՄԱԿ-ը պետք է նպաստեր ռուսական ապրանքների և պարարտանյութերի արտահանման խոչընդոտների վերացմանը։ ՌԴ-ն հայտարարել է, թե մյուս կողմը չի կատարում պայմանագրի իր պարտավորությունները և 2023 թ. հուլիսին հրաժարվել է երկարաձգել համաձայնությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում