Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից էին Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները: Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

Քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները շեշտել են հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը և դրանով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ առկա գործիքակազմի առավել արդյունավետ օգտագործման միջոցով: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիյարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների և տեղի շուրջ:

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ