Անոնս

Մարտի 25-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական նիստը: 

ՀՀ նախարարություններ

Ժամը 11:10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժամը 12:00-ին): Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները: 

Ժամը 13:10-ին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորները, լուսանկարիչները եւ լրագրողները: Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: 

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» սրահում (Ամիրյան 2, 2-րդ հարկ) Հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում կմեկնարկի «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» (Future of Connectivity) խորագիրը կրող երկօրյա համաժողովը։ Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթով հանդես կգան՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն (առցանց): Համաժողովի ընթացքում կքննարկվեն հեռահաղորդակցության ոլորտի արդի տեխնոլոգիական զարգացումները և նորարարությունները: ՀՀ ԲՏԱ նախ.

Ժամը 10:20-ին Իբիս Երևան կենտրոնի «Երևան» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1) կկայանա «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարանների, տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նախատեսված է նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF Հայաստան)՝ Հարթակին անդամակցելու հուշագրի ստորագրումը։ 077 89 30 11։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Արմավիր» սրահում (Ամիրյան փող., 2 շենք) Մարդու իրավունքների տուն Երևանը կազմակերպում է «Լռեցման դատական հայցեր. հանրային մասնակցության վտանգները» թեմայով համաժողով։ Համաժողովի ընթացքում կներկայացնեն «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը Հայաստանում» զեկույցը։ Միջոցառմանը հրավիրված են պետական պաշտոնյաներ, որոշում կայացնողներ, տեղական ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ և այլ շահագրգիռ կողմեր։ 091011020։ 

Ժամը 19:00-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակի 2-րդ հարկի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) կկայանա անվանի ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցելունպատակով Մոսկվայից Երևան է ժամանելու Վլադիկ Ներսեսյանցի այրին՝ ի.գ.դ., պրոֆեսոր Վալենտինա Լապաեվան, ով պետության և իրավունքի տեսության, իրավունքի փիլիսոփայության և իրավունքի սոցիոլոգիայի վերաբերյալ ավելի քան 270 հրապարակումների հեղինակ է: 055 27 77 55:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության «թվային կցորդ» Ալեքսեյ Օրդինի մամուլի ասուլիսը՝ «Հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները» թեմայով:

Ժամը 14:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց:

Հայերեն Русский

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում