Քաղաքականություն

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել է հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել է հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ

Մոսկվայում մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում