Մարտի 21-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

Ժամը 12:00-ին ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեման: 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ասուլիսը։ Թեմա. մշակութային աճուրդի ոլորտում սպասվող փոփոխություններն ու իրականացվող ծրագրերը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ից «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորիչ փ. 4/2) տեղի կունենա Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողով, որը կրում է «Մոտալուտ փոթորիկ. Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը։ Բացում և ողջույնի խոսքեր՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեր: (010) 540631:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով երկօրյա գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն նաև ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգի իրավական կարգավորման տնտեսակառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև բնապահպանական և հիդրոօդերևութաբանական կրթության գերակա խնդիրները։ 094 52 52 65:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը (Արշակունյաց 3ա, Մամուլի շենքի դիմաց) հրավիրում է հերթական քննարկման։ Օրվա թեման՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հնարավոր հանգուցալուծումը Դոնալդ Թրամփի և Վլ.Պուտինի քաղաքական երկխոսության նոր հարթակում։ Հայաստանի Հանրապետության քաղաքական հնարավոր դիրքորոշումներն աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին։ Որոնք են մեր երկրի հարևան պետություններին դիմակայելու անվտանգային այժմյան երաշխիքները: Օրվա հյուրերն են՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցռնտ, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան խաչատրյանը և հասարակագետ, քաղաքագետ, Արցախյան ազատամարտի վետերան, փոխգնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Հեռ։ 091,93,95 (53 02 38), +7433530338093:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում Պոեզիայի միջազգային օրվա առթիվ տեղի կունենա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական հանդիսություն: Կհնչեն մեծ քնարերգուի բանաստեղծություններից և թարգմանություններից ՀԳՄ պոեզիայի թատրոնի դերասանների կատարմամբ: 

Ժամը 19:00-ին «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում կկայանա ռուսական երկրորդ ավանգարդի նշանավոր ներկայացուցիչ Վալենտին Վորոբյովի (ծնվ. 1938) առաջին անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Ars longa, vita brevis» խորագրով: Վորոբյովը եղել է 1974 թվականի հայտնի «Բուլդոզերների ցուցահանդեսի» մասնակից և համակազմակերպիչ, իսկ 1975 թվականին ԽՍՀՄ-ից հեռանալուց հետո հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ զարգացրել է իր ուրույն գեղարվեստական էսթետիկան։ Ցուցահանդեսի բացման երաժշտական ծրագիրը՝ Կամիլ Չալաև & Marquis de Coco Nut՝ բացառիկ համերգ։ +374 99 99 17 73:

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA