Գևորգ Պապոյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։

Ինչես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել։

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թ․ իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները