Մարտի 20-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 19:00-ին Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» աննախադեպ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն վեց ամիս շարունակ գործող ցուցահանդեսի արդյունքները, ինչպես նաև մանրամասներ՝ ցուցահանդեսի երկարաձգման վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի միջազգային ճանաչում վայելող հայկական AZAT MARD ապրանքանիշի համագործակցությամբ ստեղծված բացառիկ շապիկը՝ ձևավորված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի պատկերով, ինչպես նաև կիրականացվեն Հայաստանի պատմության թանգարանում գործող ցուցահանդեսի հատուկ դիտումներ։ Երեկոյին ներկա կլինեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանը, «Զեթ ընդ էյ» ընկերության տնօրեն Նելլի Մարժինյանը, AZAT MARD ապրանքանիշի հիմնադիր Գարեն Չոբանյանը։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում (Փ․Բուզանդի 1/3, 2-րդ հարկ) «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է մամուլի ասուլիս՝ մարտի 21-ին կայանալիք  հանրահավաքին ընդառաջ։ Հանրահավաքը կանցնի «Հայաստանը մեր տունն է ․ տուն քանդողին վռնդում են» կարգախոսով։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:00-ին ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարանում (մուտքը Կորյուն փողոցի կողմից) տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ «Աղմուկի բժշկասոցիալական նշանակությունը» թեմայով: Ելույթով հանդես կգա ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: «Հերացի վերլուծական» կենտրոնի կողմից միջոցառումը կազմակերպվում է ելնելով վերոնշյալ թեմայի արդիականությունից։ Վերջին տարիների ընթացքում, հատկապես ուրբանիզացիայի, նորագույն տեխնոլոգիաների զարգացման շրջանում, քաղաքային վայրերը հաճախ բնութագրվում են երթևեկության, շինարարության և այլ աղբյուրներից առաջացած աղմուկի աղտոտման բարձր ֆոնով: 010 301 000 ներքին 211։ 

Ժամը 14:00-ին ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի կարմիր դահլիճում (Ալեք-Մանուկյան 13/1) "EduTrend" կրթական նախագիծը և ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում են լուսաբանելու «Հաջողությունը սկսվում է մտածողությունից. կոնֆերանս երիտասարդ առաջնորդների համար» հանդիպումը: Միջոցառման ընթացքում սպասվում են ելույթներ և պանելային քննարկում: Խոսնակներ՝ "Big Projects" ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյան, հագուստի դիզայներ, ոճաբան, “NIKOLYAN” բրենդի հիմնադիր Արամ Նիկոլյան, «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար, ԵՊՀ դասախոս Լիլիթ Գևորգյան, “Targeting Agency”, “Simple Business Academy” ընկերությունների համահիմնադիր և տնօրեն, SEO expert, ՀՊՏՀ դասախոս, «Հաջողության թաքնված կողմը» և «Proակտիվ առաջնորդը» գրքերի հեղինակ Գոռ Կարապետյան, Catch Up Production-ի հիմնադիր, High Up Event Agency-ի համահիմնադիր, հասարակական գործիչ Մանե Բարեղամյան: Պանելային քննարկում՝ մոդերատոր, բիզնես խորհրդատու, “Galaxy” ընկերությունների խմբի ստրատեգիայի և իննովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյան: Պանելիստներ՝ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կարեն Սարգսյան, «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյան, Հայ կրթական հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյան, "reArmenia" հարթակի տնօրեն, "Idram"-ի հիմնադիր Գևորգ Պողոսյան, արձակագիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյան: 093-23-44-34: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում