Տեսանյութ

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կապանում. մանրամասները՝ մամուլի ասուլիսում

1 րոպեի ընթերցում

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա Կապան քաղաքում, որին մարտի 20-26-ը կնախորդի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Մարտի 27-ին կանցկացվի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառումները նվիրված են Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։ 

Թեմայի շրջանակում, Կապանի դրամատիկական թատրոնում անցկացվում է մամուլի ասուլիս, որի բանախոսներն են  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, միջոցառման հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում