Վրաստան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը կարևորել է միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները:

Վրաստանի դեսպանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի քննչական մարմինների միջև առկա սերտ համագործակցությունը: 

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել իրավական փոխօգնության շրջանակներում իրավական պահանջների արդյունավետ կատարմանը, մասնավորապես՝ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակմանը, օպերատիվությանը: 

Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև անցյալ տարի երկու երկրների քննչական մարմինների միջև կնքված փոխըմբռնման հուշագրին, որի նպատակը քննության ոլորտում լավագույն փորձի փոխանակումն ապահովելն է: 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու շուրջ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում