Մարտի 19-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 314 սրահում տեղի կունենա Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 114 սրահում նիստ կհրավիրի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում /Զաքյան փ. 7-2, 4-րդ հարկ/ տեղի կունենա քննարկում: Ինչպես արդեն հայտնի է, 2025 թվականի փետրվարին շրջանառության մեջ է դրվել  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների խնդրահարույց բնույթը, ինչպես նաև դրանց կապակցությամբ հասարակության և փաստաբանների կողմից աճող մասնագիտական դժգոհությունը, ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է քննարկում՝ «կլոր սեղան» ձևաչափով։ Քննարկմանը հրավիրված են Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության և Դատական իշխանության ներկայացուցիչներ: Միջոցառումը բաց է լուսաբանման և հուզող հարցերի պարզաբանման համար: (+374) 77 960 637:

Ժամը 15:00-ին Կապանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս: Ինչպես գիտեք, Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակի շրջանակներում «Արտավազդ-2025» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կապան քաղաքում, որին մարտի 20-26-ը կնախորդի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Թեմայի շրջանակում տեղի կունենա մամուլի ասուլիս: Կմասնակցեն Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, միջոցառման հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան  Աթայանը։ 093 79 30 47:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Պարիջի» սրահում կկայանա Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջի բացման միջոցառումը՝ կազմակերպված Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի կողմից: Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող անկախ մարմին է: 091 100201: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյան, արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյան, «Հայկի սերունդ» ՀԿ փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյան:

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ի՞նչ թերություններ ունի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման համակարգը» թեմայով: Առաջին եռամսյակը դեռ չավարտված՝ ՊԵԿ-ը հայտնեց, որ անհատներին հատկացված անմաքս քվոտայի 90%-ն արդեն սպառվել է։ Ի՞նչ է տեղի ունենում էլեկտրամոբիլների շուկայում, ո՞րն է այս եռուզեռի պատճառը, և ինչո՞ւ է դիլերների մի մասը քվոտաների բաշխումն անարդար համարում, այս և այլ հարցերի շուրջ կխոսեն Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանը և նույն խմբի անդամներ Տիգրան Թովմասյանն ու Ստեփան Շահբազյանը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում