5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
18 մարտ, 2025
ՀՀ նախագահական
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի նիստ:
Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 214 սրահում կկայանա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Ժամը 13:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում նիստ կհրավիրի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Ժամը 14:30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում նիստ կգումարի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Պետական կառույցներ
Ժամը 10։00-ին տեղի կունենա Երևանի ավագանու հերթական նիստը։
Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանի, Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանի, «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանի ասուլիսը։ Թեմա. Թափոնների վերամշակման միջազգային օր. իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները։
Ժամը 13:50-ին ՀՀ կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 19:00-ին «Ibis» հյուրանոցում կկայանա Մեդիամաքսի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ: Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայան, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյան, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Անահիտ Մկրտչյան:
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Երևան Թբիլիսի տեսակամուրջ՝ «Հայաստան vs Վրաստան. ո՞վ կհաղթի» թեմայով: Վիճակահանության և բախտի քմահաճությամբ, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի վճռորոշ խաղերում մարտի 20-ին և 23-ին կհանդիպեն Հայաստանի և Վրաստանի հավաքականները: Տեսակամուրջի ընթացքում իրենց ակնկալիքներով և կանխատեսումներով կկիսվեն. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Sputnik Գրուզիա մամուլի կենտրոնում՝ խորհրդային և վրացական ֆուտբոլի վետերան, Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռևազ Ձոձուաշվիլին։
Ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը: Մարտի 21-ին «Մայր Հայաստան» դաշինքը ռուսաստանցի փորձագետների և տեղի փորձագիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպում է տնտեսական համաժողով՝ նվիրված Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման և ազատ հարկային ռեժիմի հաստատման նախագծին: