Քաղաքականություն

Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրմանը

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցություն հայտնել համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կիպրոսի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։ 

«Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում է համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ՝ հասնելու տարածաշրջանում կայունության և բարգավաճման»,-ասված է գրառման մեջ: 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում