Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու՝ Պուտինի հրավերը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու՝ Պուտինի հրավերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցի մանրամասները։ 

«Հայաստանի վարչապետը հաստատել է, որ  ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին նախատեսված հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում