Քաղաքականություն

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կպարտավորվեն մինչև այդ եղած խնդիրներով ապագայում ևս հայցեր չներկայացնել. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կպարտավորվեն մինչև այդ եղած խնդիրներով ապագայում ևս հայցեր չներկայացնել. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, երբ կողմերը հետ կքաշեն միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը, նաև կպարտավորվեն ապագայում ևս հանդես չգալ միմյանց դեմ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է իբր օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա՝ Միրզոյանն ասաց. «Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը»:

Նախարարը հավելեց՝ կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ ադրբեջանական կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնաս է հասցվել:

«Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի համաձայնագիրը, և կողմերը հետ կքաշեն հայցերը, միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն են ստանձնում ապագայում ևս հանդես չգալ միմյանց նկատմամբ հայցերով ՝այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը: Բոլոր այն վեճերով, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ կողմերը պետք է գնան հաշտեցման»,–ասաց Միրզոյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։   

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում