Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա «միջանցքի» մասին. ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա, այսպես կոչված, միջանցքի մասին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին: Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան չկա համաձայնագրի տեքստում: Կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակել տաբեր ոլորտներում՝ այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»: 

Նա հիշեցրեց՝ Հայաստանի մոտեցումը ապաշրջափակման առումով հրապարակային է: Հայկական կողմն այդ մասին շատ կառուցողական առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին: «Եվ այդ առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ մենք, կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը: Բայց ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են»,-ասաց նա:

Միրզոյանը հստակեցրեց՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու և գործելու  են ՀՀ-ի ինքնիշխանության ներքո և ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Հայաստանը համոզված է, որ որևէ այլ ուժի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիքը չկա:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ 

Հայերեն العربية English ქართული Русский 中文

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են