Մարտի 14-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 մարտ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում կկայանա քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի բրիֆինգը։ 

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա. Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ․ տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները, գրանցված արդյունքները։

Ժամը 11:00-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) տեղի կունենա «Մանուշյանական շաբաթ» նախագծին նվիրված մամուլի ասուլիս: «Մանուշյանական շաբաթ» նախագիծը կանցկացվի մարտի 14-18-ը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակա Դանիել Դանիելյան, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյան, Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակուն, Մելինե Մանուշյանի զարմուհին Կատյա Գիրագոսյան: ՀՀ ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց ակցիա՝ պահանջել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Բաքվում պահվող մեր գերիներին և ներկա գտնվել կեղծ դատավարությանը: Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար։ Մանե Թանդիլյան:

Ժամը 19:00-ին «Զանգակ» գրախանութում (Աբովյան 7) «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն հրավիրում է լուսաբանելու հոգեկան առողջությանը նվիրված «7 ճանապարհ» նախագծի շրջանակում թողարկված համանուն ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի շնորհանդեսը։ Գրքույկի հեղինակ Նարե Գրիգորյանը և խմբագիր Աննա Եվդոկիմվան հանդիպմանը ներկա հյուրերի հետ կքննարկեն հոգեկրթության կարևորության դերը այսօրվա իրականությունում։ Միջոցառմանը ներկա կլինեն Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբույժները, «Զինվորի տան» մասնագետները, հայտնի կլինիկական հոգեբաններ, թեմայով հետաքրքրված հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ «7 ճանապարհ» գրքույկը հասանելի է հետևյալ հղումով։ Համանուն փոդքասթը կարելի է դիտել հետևյալ հղումով։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 20 րոպե շուտ՝ գրանցվելու և գրքույկի Ձեր օրինակը վերցնելու համար։

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը։ Նա կխոսի աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխվող իրողությունների ֆոնին Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին և, որպես իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ, կասի, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել Բաքվում պահվող հայերի հարցը լուծելու համար: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում