Մարտի 13-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 մարտ,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանի,  «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանից դեպի Եվրամիություն ձկնամթերք արտահանելու հնարավորությունները։    

Ժամը 14:30-ին Վազգեն Սարգսյան 3 հասցեից կմեկնեն Ապարան քաղաք, որտեղ ժամը 16:00-ին, քաղաքի Գարեգին Նժդեհ 4 հասցեում տեղի կունենա 2025 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը: 2025 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաքը Ապարանն է: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդական համայնքի ներկայացուցիչներ: 077626454: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:00-ին «Ground Zero-Specialty Coffee and Roastery»-ում (Սարյան 1) տեղի կունենա Yerevan Air Public Talk քննարկումը՝ նվիրված Երևանի օդի որակի խնդրին, որտեղ հասարակության, կառավարման և պետական ​​կառույցների ներկայացուցիչները կփորձեն համատեղ հասկանալ խնդիրը։ Հանրային զրույցը բաց երկխոսություն է քաղաքացիների և պետական ​​պաշտոնյաների միջև, որտեղ յուրաքանչյուրը կարող է հարցեր տալ և առաջարկել իր գաղափարներն ու լուծումները: Ակնկալվում է քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ և բնապահպան փորձագետներ։ Հանդիպմանը կտևի 2 ժամ: Միջոցառումից հետո նախատեսվում է ցանցային միջոցառում, որտեղ դուք կարող եք 1-ը-1-ի հետ շփվել խնդրով զբաղվող մարդկանց հետ, գտնել հոգատար և համախոհ մարդկանց, մասնակցել նախաձեռնություններին։ Հանդիպման հիմնական լեզուն ռուսերենն է, սակայն հարցերը կարող են տրվել հայերեն և անգլերեն լեզուներով։ էլ.փոստ՝ yvn4ppl@gmail.com:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ այցելություն մեծ բանաստեղծի հուշարձանին (ռադիոտան հարևանությամբ): Հայաստանի գրողների միություն, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի անվան թիվ 68 դպրոց: 

Ժամը 16:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Ճամփորդական հուշեր. Իտալիա» ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 128-ամյակին և արտասահմանյան ճանապարհորդության նշանավորման 100-ամյակին։ Ցուցադրության բացմանը ելույթ կունենան Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը: Ցուցադրության բացման գեղարվեստական մասը կապահովեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները։

Ժամը 17:30-ին Ազգային գրադարանի Սինե-ակումբում /Տերյան 72, գլխ.մասնաշենք, գլխ.մուտք, 2-րդ հարկից աջ/ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ մարտի 13-15-ը կանցկացվի «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառումը։ Ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի Ազգային գրադարանի Սինե-ակումբում։ Իրանական ֆիլմերը մշտապես աչքի են ընկել իրենց հուզիչ պատմություններով, յուրահատուկ ռեժիսորական մոտեցումներով և իհարկե, հզոր դերասանական խաղով։

Ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Մի անգամ դպրոցում 2. վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Բեմադրող ռեժիսոր Հարություն Խալաֆյան։ Բեմադրող օպերատոր Հովհաննես Պողոսյան։ Սցենարը Նարեկ Ավագյանի։ Անժելա: Ռոզա Գրիգորյան 077-30-34-84: 

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար