Մարտի 12-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 մարտ,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում (Աբովյան 3/4) տեղի կունենա «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեության հանրային մեկնարկի միջոցառումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին։ Հիմնադիր կառույցներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը (AMAA), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (ԹՈՒՄՈ), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Հայ կրթական հիմնարկությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):

Ժամը 14:00-ին ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) կկայանա «Արվեստն ընդդեմ անարդար համակարգերի» խորագրով միջոցառում: Երաժշտության և կերպարվեստի համադրություն՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների։ Միջոցառումը նպատակ ունի ներկայացնել կանանց իրավունքների խախտումները և ընդգծել արվեստի ուժը՝ որպես դիմադրության և փոփոխության գործիք։ Միջոցառման մասնակիցներ՝ երաժշտներ, նկարիչներ և արվեստագետ ուսանողներ, կամավորներ, բռնություն վերապրած կանայք, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: +374 93433743:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի ասուլիսը: Հայաստանում քաղաքական եռուզեռ է։ Գյումրիում նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց կրքերն արդեն թեժացել են։ Երկրի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի վիճաբանությունը։ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իր տեսակետը կհայտնի։

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինքնավնասման և ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։ Բանախոսներ՝ Քրեակատորաղական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյան, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյան:

Սպորտ

Ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժ անտառապարկում կկայանա երկու նոր համաշխարհային ռեկորդների հաստատման արարողությունը։ Աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր Յուրի Սաքունցը իր բացառիկ ուժով ճկույթ մատով կքաշի ուղղաթիռը, իսկ նրա եղբայրը՝ հռչակավոր ռեկորդակիր Արթուր Սաքունցը, նույնը կանի ատամներով։ 095 111 018:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում