Մարտի 11-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 մարտ,  2025            

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով։ Բանախոսներ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյան, Հայաստանում «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյան: Բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit (EIU) հետազոտական կենտրոնի գնահատմամբ՝ հայկական ժողովրդավարությունը հետընթաց է ապրում արդեն երկրորդ տարին անընդմեջ։  

Ժամը 14:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Թեմա՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում. ներքին և արտաքին մարտահրավերները. ներքաղաքական օրակարգ. տարածաշրջանային ծարգացումներ։

Ժամը 16:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումին, որտեղ կներկայացվեն կինոֆորումի մանրամասները։ Եվրասիա ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը Երևանում կանցկացնի «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումը: Որտե՞ղ կանցկացվեն կինոդիտումնեըր, կլոր սեղանները, վարպետության դասերը, կինոյի հայտնի ո՞ր արտիստների հետ կկարողանան հանդիպել երևանցիները, այս մասին կպատմեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աննա Երզինկյանը, «Եվրասիա-կինոֆեստ» կինոփառատոնի գեղ.ղեկավար Սերգեյ Նովոժիլովը, «Եվրասիա» կազմակերպության միջմշակութային ծրագրերի և միջազգային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Մատվեյչուկը, թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Ելենա Վալյուշկինան:

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսի փակման արարողությունը, որի շրջանակներում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, Հայ-ֆրանսիական Այրում 1, Դեբեդավան, Բենիամին հնավայրերի արշավախմբի համաղեկավար Լևոն Աղիկյանի կողմից անցկացվող շրջայց-էքսկուրսիան «Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով ցուցասրահում։ Լևոն Աղիկյանը շրջայցի ընթացքում կներկայացնի ականավոր հնագետ Ժակ դը Մորգանի գլխավորած հնագիտական արշավախմբերի կողմից անցկացված պեղումների արդյունքները, ներկայումս իրականացվող պեղումների ընթացքը և այլ մանրամասներ։ +374 (55) 52 06 91։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում