Բաքվին և Երևանին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

1 րոպեի ընթերցում

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։ 

Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն այս օրերին Բաքվում ներկայացրել է իր զեկույցը, որտեղ նշվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։

«Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար իրենց հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունից, նաև կնպաստի համագործակցությանն ու հաշտեցմանը։ Դա հնարավորություն կտա ցուցադրել  հավաքական հավատարմությունը անհայտ կորած անձանց որոնման խնդրի լուծմանը, ինչը դուրս է ազգային սահմաններից»,- ասված է զեկույցում։

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին