Մարտի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 մարտ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Էմանուել (Մանվել) Մարգարյանի հեղինակած ««Արարատ-73»-ը «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի տարեգրության մեջ» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա կլինեն «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Սերգեյ Պողոսյանը։  

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 19:00-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (Դավիթ Անհաղթի 10) Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՖՀՀ-ն արդեն 4-րդ անգամ կազմակերպում է պանելային քննարկում՝ հաջողությունների հասած կին շրջանավարտների հետ։ «Մտքի կանայք, գործի կանայք» քննարկման 4-րդ թողարկումը կրում է «Կանայք և առաջնորդությունը. նորարարություն հանուն ապագայի» խորագիրը: Բանախոսներ՝ 2006թ.-ի մարքեթինգի բակալավրի և 2008թ.-ի միջազգային գործարարության մագիստրատուրայի շրջանավարտ, 2009 թվականից առ այսօր՝ ձեռներեց, միջազգային էքսպերտ բիզնեսի ու մարքեթինգի ոլորտում դոկտոր Լիլիթ Ճուղուրյան, իրավունքի մագիստրատուրայի 2012թ.-ի շրջանավարտ, 2020 թվականից Safe YOU հավելվածի և Impact Innovations Institute-ի գործառնական հարցերով տնօրեն Լիլիթ Շախուլյան, մարքեթինգի ֆակուլտետի 2018թ. շրջանավարտ, DeFi նախագծերի ղեկավար Fastex-ում Դիանա Պարտիզպանյան։ Մոդերատոր՝ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր Սալվա Նակուզի։ Միջոցառմանը հրավիրված են մի շարք բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ուսանողներ։   +374 98061798: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը՝ դատաիրավական բարեփոխումներում» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյան:

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ «Աշխարհը և մենք. ի՞նչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առջև» թեմայով։ Աշխարհի «շախմատի մեծ խաղատախտակի» վրա սկսվել է խաղաքարերի ակտիվ փոխանակումը։ Քաղաքական «կոմբինացիաները» դառնում են էլ ավելի բարդ: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի արդյունքում միջազգային ասպարեզում չհայտնվի քաղաքական ցուգցվանգում։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում /Տերյան 72/ տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Ելույթ կունենան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր Աստղ» նախագծի շնորհալի երաժիշտ կատարողները։ Կներկայացվեն նաև նրանց ձեռքի աշխատանքները։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում