Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ իրենց և ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների, խզման վերաբերյալ հարցին: 

«Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,–ասաց Մամիջանյանը: 

Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ:  

«Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց նա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում