Մարտի 6-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

ԱԺ 334 դահլիճում Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցներ` հետեւյալ ժամանակացույցով.

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 12:00-12:20,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 12:20-12:40:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 12:40-13:00:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Կենտրոնական բանկի գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանի, Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանի, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանի ասուլիսը։ Թեմա. օնլայն վարկավորումը՝ կիբեռհանցագործության թիրախում։

Ժամը 12:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում /Արամի 1/ տեղի կունենա Մշակույթի զարգացման հիմնադրամի գրասենյակի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Մշակույթի զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կկայանա պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան-արևելագետ Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հայ գիտական շրջանակներում առաջին համապարփակ ուսումնասիրությունն է, որը նվիրված է Ադրբեջան պետության պատմության ուսումնասիրությանը՝ Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Նորահայտ արխիվային փաստաթղթերը, որոնք լույս են սփռում ներադրբեջանական զարգացումներին խորհրդային շրջանում։ Հրավիրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը: 

Ժամը 17:30-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ այցելուներին կներկայացվեն 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, արդուզարդի բազմազան պարագաներ և ասեղնագործության նմուշներ, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է հատկացված կնոջ ներքնազգեստին՝ որպես յուրաքանչյուր դարաշրջանի նորաձևության պատկերը ներկայացնող հանդերձանքի պարտադիր մասնիկի: Ցուցահանդեսում ներկայացված են նաև նմուշներ ասեղնագործության ավանդույթներով հայտնի Կարս, Խարբերդ, Կեսարիա, Այնթափ, Հալեպ, Դամասկոս, Երևան, Ալեքսանդրապոլ և այլ քաղաքներից: Ցուցահանդեսը նվիրված է կանանց տոներին և կգործի շուրջ մեկ ամիս: Այդ ընթացքում այցելուները  հնարավորություն կունենան լուսանկարվելու Մարաշլյան ստուդիայում, որը ժամանակավոր ծառայություն կմատուցի թանգարանում: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:00-ից ISTC-ում (ԵՊՀ ժուռֆակի շենքի 6-րդ հարկ) 5-ւ-ը կանցկացվի Բաց տվյալների օրեր, որոնք համաշխարհային Բաց տվյալների շաբաթվա մաս են։ Միջոցառման երկրորդ օրը կքննարկվեն մշակությային ոլորտի տվյալները, դրանց մշակման առանձնահատկությունները և կլինի բաց հարթակ՝ մասնագետների միջև համագործակցության քննարկումների համար։ Միջոցառումը լրագրողներին կարող է հետաքրքրել և՛ լուսաբանման, և՛ մասնակցության համար։ Coordinator at Open Data Armenia NGO, Գարիկ Հարությունյան, 095305850:

Մամուլի ակումբներ

Ժամը 14:30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղ.ղեկավար Ժաննա Կիրկորովայի և դերասանուհիներ Վերոնիկա Տոնյանի ու Շողեր Սարգսյանի ասուլիսը։ Արդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը գործում է Երևանում: Ինչպե՞ս է ընթանում թատրոնի գործունեությունը նոր վայրում, ի՞նչ պլաններ կան ստեղծագործական պորտֆելում նոր տարում։ Այս մասին կպատմեն թատրոնի գեղ.ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան, թատրոնի դերասանուհիներ՝ Վերոնիկա Տոնյանը, Շողեր Սարգսյանը:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում