Եվրոպա

Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին կմեկնեն Վաշինգտոն

1 րոպեի ընթերցում

Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին կմեկնեն Վաշինգտոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փարիզում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։

«Պլանավորվում է, որ նախագահ Մակրոնը կրկին կմեկնի Վաշինգտոն Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», - Պրիմայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա երեք երկրների ղեկավարների այցի կոնկրետ ժամկետներ չի նշել։

Ավելի վաղ բրիտանական Daily Mail պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրների, հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները պատրաստ են հաջորդ շաբաթ Զելենսկիի հետ մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում