Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, գործարանի անձնակազմը տարհանվում է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
— Newsfeed (@Newsfeed883920) March 5, 2025
Վերջինիս փոխանցմամբ՝ տեղեկություն է ստացվել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին։
Նշվում է, որ հրդեհի վայր է ժամանել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ արագ տեղայնացրել է նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը և կանխել դրա տարածումը` անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման շնորհիվ։
Հաղորդվում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում հրդեհն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։
Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։