Մարզեր

44-օրյա պատերազմում հերոսացած Գենադի Մնացականյանի աճյունը հողին է հանձնվել «Եռաբլուր» պանթեոնում

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմում հերոսացած  Գենադի Մնացականյանի աճյունը հողին է հանձնվել «Եռաբլուր» պանթեոնում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչ, 44-օրյա պատերազմում զոհված Գենադի Մնացականյանի աճյունը 2025 թվականի մարտի 3-ին հողին է հանձնվել «Եռաբլուր» պանթեոնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գենադիի ընտանիքը բնակվել է Մոսկվայում, իսկ ինքը գերադասել է գալ ու ծառայել Հայոց բանակում։ Երբ սկսվել է 44-օրյա պատերազմը, Գենադին արդեն 8 ամսվա զինծառայող է եղել։ Ծառայել է Վայքի զորամասում։ Անհետ կորած է համարվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ից։  4 տարի շարունակ  նրա ծնողները սպասել են ԴՆԹ պատասխանի, ինչը, ցավոք, հաստատվել է վերջերս:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում