Մարտի 5-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։ Թեմա. 2024-2025 թվականներին դիտված ձմեռվա հիդրոօդերևութաբանական պայմանները և առաջիկա օրերի ու մարտ ամսվա եղանակային կանխատեսումը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ին «Մարիոթ» հյուրանոցում (Ամիրյան 1) Կանանց իրավունքների միջազգային օրվան ընդառաջ՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և Հայաստանի ֆոնդային բորսան հրավիրում են լուսաբանելու «Հնչեցրու զանգը՝ հանուն կանանց և աղջիկների տնտեսական հզորացման» խորագրով միջոցառումը։ Այս իրադարձությունն իրականացվում է «Հնչեցրու զանգը» համաշխարհային նախաձեռնության շրջանակներում։ Աշխարհի տարբեր երկրներում ֆոնդային բորսաները կազմակերպում են «զանգի հնչեցման» արարողություններ։ Նախաձեռնությունը ծառայում է որպես հիշեցում աշխարհի բիզնեսներին՝ ներառական աշխատավայրերի ստեղծման, կանանց առաջնորդության խթանման և ընկերություններում հավասար հնարավորություններ ապահովելու կարևորության մասին։ Բացի այդ, միջոցառումը բացառիկ հնարավորություն է ոլորտի առաջատարների և քաղաքականություն մշակողների հետ հարցազրույցներ անելու համար։ +374  55 020780:

Մշակույթ

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը։ Բացման համերգի ընթացում կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու, Ավետ Տերտերյանի և նվագախմբի ռեզիդենտ կոմոպոզիտոր Էրիկ Ուիթաքրի ստեղծագործությունները։ +374 93 51 71 12

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում