Հայաստանը կվավերացնի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաները

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է 1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաների վավերացման մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (Permanent Court of Arbitration - PCA) ստեղծման համար, որը միջպետական վեճերի խաղաղ լուծման կարևորագույն միջազգային կառույցներից է։ 

«Դատարանն էական դեր է խաղացել պետությունների և այլ միջազգային կազմակերպությունների միջև արբիտրաժային վեճերի լուծման համար։ Այս առումով երկու կոնվենցիաների վավերացումը կարևոր է, քանի որ որոշ պետություններ հանդիսանում են միայն 1899 թվականի կոնվենցիայի կողմ, որոշները՝ միայն 1907 թվականի, իսկ մի շարք պետություններ վավերացրել են երկուսն էլ», – նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ կոնվենցիաների վավերացման արդյունքում Հայաստանը կստանա Մշտական արբիտրաժային դատարանի լիիրավ անդամի կարգավիճակ։ 

«Վավերացնելով կոնվենցիաները և դառնալով կենտրոնի անդամ՝ ՀՀ-ն հնարավորություն կունենա նշանակել 4 արբիտր, որոնք 6 տարի ժամկետով կդառնան դատարանի անդամներ և կարող են վերանշանակվել», – ընդգծեց Կիրակոսյանը։ 

Նա նշեց, որ այս արբիտրների միջոցով կձևավորվեն հատուկ ազգային խմբեր, որոնք կարևոր դերակատարում ունեն Արդարադատության միջազգային դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման գործընթացում։ Ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանը կմիանա միջազգային իրավունքի պահպանման ու զարգացման նախաձեռնություններին և հնարավորություն կունենա օգտվել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման ավելի լայն մեխանիզմներից։ 

«Ներկայում Հայաստանի մասնակցությամբ Մշտական արբիտրաժային դատարանի շրջանակներում ընթանում են 3 արբիտրաժային գործընթացներ՝2 միջպետական արբիտրաժ,1 ներդրումային արբիտրաժ, որոնցում Հայաստանը հանդես է գալիս որպես պատասխանող կողմ»,- եզրափակեց Կիրակոսյանը։ 

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում