Մարզեր

Սևանցի մարզիկները ակնառու հաջողություններ են գրանցել քիքբոքսինգի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սևանցի մարզիկները ակնառու հաջողություններ են գրանցել քիքբոքսինգի միջազգային մրցաշարում

Սևան քաղաքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Էդգար Ղարիբյանի սաները 2025 թվականի փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում տեղի ունեցած Եվրասիայի առաջնության խաղերում գրանցել են ակնառու հաջողություններ։ Մարզիկները հանդես են եկել Հայաստանի քիքբոքսինգի հավաքականի կազմում՝ ֆեդերացիայի նախագահ Բաղդասար Միրզիկյանի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Հայաստանի հավաքականի կազմում Ռազմիկ Շուշանյանը դարձել է Եվրասիայի չեմպիոն՝ գալա եզրափակչում հաղթելով Ղրիմի մարզիկին, նվաճել է չեմպիոնական գոտին: Ալբերտ Գրիգորյանը դարձել է  փոխչեմպիոն՝ կիսաեզրափակչում հաղթելով Նիժնի Նովգորոդի մարզիկին: Հովսեփ Ղարիբյանը ևս դարձել է փոխչեմպիոն: 

Լևոն Խաչատրյանը ցուցադրել է  տպավորիչ մենամարտ և դարձել  մրցաշարի բրոնզե մեդալակիր: 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում