Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են կեղծ գովազդ տարածելու նպատակով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ շեշտելով, որ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
«Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,- ասված է հաղորդագրության մեջ։