Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 2-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է հունգարական Index պորտալը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական ​​աղբյուրներին։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը կիրակի ուշ երեկոյան հեռախոսով զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակումը չի ներկայացնում զրույցի բովանդակությունը կամ թեմաները:

 

Հայերեն English Français Русский