Մարտի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը։ Թեմա. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2025 թվականի ծրագրերը։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 16:00-ին Dasaran կրթական կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3/2) կկայանա ամենամասշտաբային համադպրոցական մրցույթն իրականացնող «Կորիզ» կրթական ծրագրի և «Էդու Նեթվորք» կրթական խորհրդատվական կազմակերպության միջև կնքվող փոխըմբռնման հուշագրի արարողությունը: Կորիզ-ի մասնակիցներն այժմ կարող են ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ սովորելով Մեծ Բրիտանիայի University College London (UCL), ԱՄՆ-ի University of California, Los Angeles (UCLA), Մադրիդի «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում և այլ առաջատար հաստատություններում։ հեռ. (094) 28 79 69: 

Մշակույթ

Ժամը 15:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի 7/ «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրին ընդառաջ՝ կկայանա Salut Francophonie ցուցահանդեսի բացումը: Ներկայացված կլինեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ)  անդամ երկրներից 18 արվեստագետներ՝ Ժանսեմ /Հովհաննես Սեմերջյան/, Լորան Նիսու Սուն, Վաչե Տեմերճեան, Ասիլվա, Նինա Խեմչյան, Սիբ, Քրիստին Հագոբեան, Տիպար Ասատուր Աբարդեան, Թալին Զաբունեան, Գրիգոր Նորիկյան, Շահե Կազան, Ամալի Գալստեան (Ֆրանսիա ) Լեո-Լեո Վարդանյան, Հայկ Մեսրոպյան, Ալեքսեյ Պապովյան, Վաղարշակ Էլիբեկյան (Հայաստան), Անահիտ Աբրահամյան (Կանադա), Միրեյ Գոգիկյան  (Լիբանան): +374 10 539637:

Ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության և թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում կկայանա ուշագրավ բանախոսություն՝ «Սատաղյան Անահիտի հետքերով» խորագրով։ Թանգարանի հրավերով բանախոսությամբ հանդես կգա Լոնդոնի համալսարանական քոլեջ, պատմաբան, պ.գ.դ. Լուչիա Պատրիցիո Գանինգը։ Բանախոսության ընթացքում կխոսվի, թե ինչպե՞ս է Անահիտ դիցուհու բրոնզաձույլ գլուխը  հայտնվել Լոնդոնի Բրիտանական թանգարանում, որո՞նք են Լոնդոն ժամանելու հանգամանքները։ Կներկայացվի արձանի պատմությունը հայտնաբերումից մինչև Բրիտանական թանգարան ժամանելը։ Բանախոսության լեզուն անգլերեն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում