Կրեմլում մեկնաբանել են Զելենսկիի, Թրամփի և Վենսի միջև վիճաբանությունը

3 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Այո, իհարկե, նախագահը ծանոթ է տեղի ունեցածի էությանը, մանավանդ, որ դա հասանելի էր ողջ համաշխարհային հանրությանը՝ իր նրբերանգներով, ուստի, իհարկե, նախագահը գիտի բոլոր նրբերանգները», - մեջբերում է նրա խոսքերն «Ինտերֆաքս»-ը։

Պուտինի արձագանքի մասին հարցին Պեսկովը պատասխանել է, որ ՌԴ նախագահը «նկատի է առել տեղի ունեցածը»։

Ըստ Պեսկովի՝ այդ վիճաբանությունը ցույց է տալիս, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնել դժվար կլինի։

«Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը Սպիտակ տանը, անշուշտ, ցույց տվեց, թե որքան դժվար կլինի հասնել Ուկրաինայի շուրջ կարգավորման: Կիևի վարչակարգը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, նրանք պատերազմի շարունակություն են ուզում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Սա, կարելի է ասել, բավականին աննախադեպ իրադարձություն է։ Եվ իհարկե, Զելենսկին շատ հարցերում ցույց տվեց, հավանաբար, դիվանագիտական հմտությունների լիակատար բացակայություն», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ հավաքական Արևմուտքը սկսել է «կորցնել իր հավաքականությունը», սկսվել է մասնատման գործընթաց։ 

«Այժմ անհրաժեշտ կլինի ցանկացած կառուցողական աջակցություն այս գործընթացին, ցանկացած կառուցողական նախաձեռնություն։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է մեծ ջանքեր գործադրի Վաշինգտոնի հետ երկխոսության առումով, որպեսզի ինչ-որ կերպ չեզոքացնի այն տհաճ նստվածքը, որը, հավանաբար, մնացել է Սպիտակ տանը Զելենսկիի հետ շփվելուց հետո», - հավելել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, և դրա հետ մեկտեղ Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողություններն Ուկրաինայում, որպեսզի «հասնի բոլոր նպատակներին, որոնք դրված են եղել հենց սկզբից»։

Հայերեն English Français Русский

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ