Երևանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Սոֆիայի հետ․ ԱԳՆ-ն շնորհավորել է Բուլղարիայի Ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Ազգային տոնի՝ Օսմանյան կայսրության լծից ազատագրվելու օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ 

«Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բուլղարիայի մեր ընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ 

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են