Երևան

Երևանի մի շարք փողոցներում լուսավորության արդիականացման և մայթերի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն

2 րոպեի ընթերցում

Երևանի մի շարք փողոցներում լուսավորության արդիականացման և մայթերի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն

Այս տարի Երևանի 6 փողոցներում լուսավորության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երքաղլույս» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանը:

«Այդ փողոցներն են՝ Աբովյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան,Նալբանդյան և Դեմիրճյան: Նախատեսվում է բոլոր մալուխներն անցկացնել ստորգետնյա ճանապարհով, որը մեր գրաֆիկով պետք է ավարտենք մինչև հոկտեմբեր: Բացի այդ, ունենք լեդավորման ընթացիկ աշխատանքներ, որոնք վերաբերում են Երևանի տարբեր փողոցների, այդ թվում՝ առաջիկայում պլանավորում ենք Արաբկիրում Ավետիսյան, Սարալանջ, Շենգավիթում՝ Արտաշիսյան, Արարատյան, Չեխով և Կենտրոնում Մոսկովյան փողոցների լուսավորության արդիականացման աշխատանքներ իրականացնել»,-մանրամասնեց Մուրադյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այդ աշխատանքների շնորհիվ փաստացի մի շարք փողոցներում  մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն գետնի տակ:

«Այստեղ պետք է համապարփակ ծրագրեր իրականացնենք մայթերի, մայթեզրերի և մնացած բոլոր հարցերով, որ ամբողջական տեսք ստանանք: Կարծում եմ, որ մեր այս ծրագրերի համադրումը շատ էֆեկտիվ է, որովհետև իրապես փողոցներն ամբողջովին նոր տեսք են ստանում, միջավայրը փոխվում է»,-ասաց քաղաքապետը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում