Մարտի 3-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Քննարկմանը կմասնակցեն ոլորտի
ներկայացուցիչները: 

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանի ասուլիսը։ Թեմա. միջին մասնագիտական կրթություն-աշխատաշուկա․ սպասվող բարեփոխումներն ու ծրագրերը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Ադոնցի 4 հասցեում կկայանա Microchip-ի նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո Microchip-ի ղեկավարները կմասնակցեն ընդունելության՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և ԱՏՁՄ վարչության անդամների հետ՝ քննարկելու հետագա համագործակցությունն ու ներդրումային հնարավորությունները։ Microchip Technology-ի ղեկավարները առաջին անգամ կայցելեն Հայաստան /մարտի 1-4-ը/՝ նշանավորելով ներդրումային նոր փուլի մեկնարկը և նոր գրասենյակի բացումը։ Այս կարևոր իրադարձությանը կմասնակցեն տեխնոլոգիական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ, այդ թվում՝ FPGA բիզնես ստորաբաժանման մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների կիրառական լուծումների փոխնախագահ Shakeel Peera և FPGA բիզնես ստորաբաժանման ծրագրային ապահովման և լուծումների զարգացման ավագ տնօրեն Rajeev Jayaraman, ովքեր առաջին անգամ կայցելեն Հայաստան։ Միջոցառմանը կմասնակցեն նաև հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի առաջատար ներկայացուցիչները, այդ թվում՝ Instigate-ի համահիմնադիրները, որոնք առանցքային դեր են խաղացել Հայաստանում թիմի ձևավորման գործում 2020 թվականին՝ հետագայում հանգեցնելով Microchip-ի կողմից դրա ձեռքբերմանը 2023 թվականի մայիսին։ 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա Հայաստանի գրողների միության 2024 թ. ամենամյա մրցանակների հանձնում գրողներին:

Ժամը 17:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան փող., 3 շենք) կկայանա ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա կլինեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն ծրագրերի բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքները և երկրի մշակութային կյանքում դրանց ազդեցությունը: ՀՀ ԿԳՄՍՆ

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում