Մարտի 2-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 մարտ,  2025            

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 16:00-ին Երկաթուղայինների 18/1 հասցեում կկայանա Թումո Կապանի պաշտոնական բացումը: 1932 թվականին կառուցված երկաթուղային կայարանի պատմական շենքը վերանորոգվել է՝ պահպանելով իր պատմական դիմագիծը և վերածվելով արդիական կրթական կենտրոնի: Թումո Կապանը կկապի Սյունիքի հարավային համայնքները, ներառյալ Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերը՝ 2000 սյունեցի պատանիների համար հասանելի դարձնելով Թումոյի նորարական կրթական ծրագիրը: Թումո Կապանի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցրչներ։ Պաշտոնական արարողությանը կհաջորդի Բարեկենդանի տոնակատարությունը։ Նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և դոնորներ Ջուդիթ Սարյանի ու Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Զառա Բուդաղյան, +374 77 332821:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում