Ռուսաստան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոյգուին

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոյգուին

Պեկինում Ժողովրդական ժողովների տանն սկսվել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել անվտանգության ապահովման ոլորտի երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ։

Շոյգուն, ավարտելով աշխատանքային ուղևորությունն Ինդոնեզիա և Մալայզիա, փետրվարի 28-ին մեկօրյա այցով ժամանել է Պեկին։ Ավելի վաղ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ ու հայտարարել, որ Չինաստան է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, Սի Ծինփինի հետ կայացած նրա հեռախոսազրույցից հետո։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում