Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստում են Ուկրաինային օգնության նոր փաթեթ, ներառյալ «միլիարդավոր եվրո» և ներդրումներ Կիևի անվտանգության երաշխիքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փետրվարի 27-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցից հետո։

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ավելի են ուժեղանում։ ՆԱՏՕ-ի գործընկերներն արագ առաջ են շարժվում պաշտպանության ոլորտում ավելի մեծ ներդրումների առումով…. Ուկրաինայի հարցով դաշնակիցները նախապատրաստում են ևս միլիարդավոր եվրոյի օգնություն + ներդրումներ անվտանգության երաշխիքներում», - գրել է նա X սոցիալական հարթակում։ 

Ռյուտեն զրույցը որակել է որպես «հրաշալի»՝ չհստակեցնելով, թե ՆԱՏՕ-ի որ երկրներն են պատրաստ ֆինանսավորում հատկացնել:

Փետրվարի 26-ին Թրամփը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել են զենքի և զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ավելի վաղ փոխանցված ռեսուրսները Կիևին պետք է հնարավորություն տան շարունակելու ռազմական գործողությունները, քանի դեռ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության չեն եկել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Դրա հետ մեկտեղ Թրամփը հնարավոր է համարել Կիևին  ռազմական աջակցության վերականգնումը, եթե պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում