Քաղաքականություն

Պայմանավորվածություն կա, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները պետք է ինտենսիվ լինեն. փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Պայմանավորվածություն կա, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները պետք է ինտենսիվ լինեն. փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումները, ըստ պայմանավորվածության, պետք է ինտենսիվ լինեն:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Նա ընդգծեց, որ սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատումը Տավուշից է շարունակվելու՝ Գրիգորյանը պատասխանեց. «Հյուսիսային անկյունից է սկսվելու»: 

Մինչև սահմանազատումը սկսվելը, ըստ փոխվարչապետի, դեռ հանձնաժողովների հանդիպում կլինի, քանի որ հարցեր կան քննարկելու:

Գրիգորյանը հանձնաժողովի հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթիվ չնշեց:

 «Բայց պայմանավորվածություն կա, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»,–ասաց փոխվարչապետը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում