Փետրվարի 28-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 փետրվար,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը։ Թեմա. սոցիալական կրեդիտ․ առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցում։

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում կկայանա «Փոքրածավալ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և տնային տնտեսությունների փորձնական ջերմամեկուսացում» ծրագրի փակման միջոցառումը։ Ողջույնի խոսք՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյան (հ.ե.), ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյան (հ.ե.), համագործակցության պատասխանատու՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի բնագավառներում, ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Սոնյա Լոպես Լոպես (հ.ե.), «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավար Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) Ալլա Բերբերյան (հ.ե.), Էներգախնայողության հիմնադրամի (ESF) տնօրեն Աստղինե Պասոյան: Էնեգախնայողության աջակցման հիմնադրամ, հեռ. +374 95 731 633: 

Ժամը 12:00-ին Ծիծեռնակաբերդում՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի և բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք ենք մատուցելու մեր զոհերին։ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս: Հավաքվենք միասին՝ բարձրացնելու մեր ձայնը ճշմարտության և արդարության համար։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, Լ.Ալավերդյան: 

Ժամը 13:45-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Մ.Խորենացի 15) տեղի կունենա «Հայոց Արցախ» խորագրով աշխատաժողով։ Նպատակն է Արցախի հարցը նորից դարձնել համահայկական առաջնային օրակարգ։ Աշխատաժողովի ամբողջ բովանդակությունը կառուցված է վերոգրյալ տրամաբանությամբ և կկայանա ՀԱԵ Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Արցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ։ Մասնակիցների թվում են «Աշխարհաժողով» շարժման անդամները, Հայաստանի և արցախահայության ազգային, պետական գործիչներ, գիտական ու փորձագիտական ոլորտի ներկայացուցիչներ։ «Աշխարհաժողով» շարժում, հեռ. 091-25-00-11:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են «Համահայկական կոնգրես» բարեգործական ՀԿ նախագահ Արմեն Բադալյանը և Ամերիկյան էկոավանների կառուցապատման ծրագրի հայաստանյան նախագծերի ղեկավար Դավիթ Պետրոսյանը։ Թեմա՝ Կադաստրի կոմիտեն անհիմն պատճառաբանություններով (Գյուղատնտեսության զարգացում, Ակադեմիական քաղաք) խոչընդոտում է Համահայկական կոնգրես կոնսորցիումի կողմից իրականացվող հերթական սոցիալական նախագիծը: 

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ինչպե՞ս առաջ մղել հայկական երաժշտական մշակույթը Արևմուտքում» թեմայով: Ինչպե՞ս հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, խթանել հայ մենակատարների և երաժշտական կոլեկտիվների ելույթները համաշխարհային հայտնի երաժշտական հարթակներում: Ինչպե՞ս վերածնել երիտասարդների հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ, այս հարցերի շուրջ կխոսեն Վիեննայից ժամանած մեր հայրենակից, դասական երաժշտության ոլորտում պրոդյուսեր Աշոտ Հակոբյանը և երիտասարդ դաշնակահար, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինը։

Մշակույթ

Ժամը 14:00-ին «ՀայԱրտ» կենտրոնում (Մաշտոց 7ա) կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսին մեր տարածաշրջանում։ Ռոզա Գիսլադոտիրը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու իր առաջին անհատական ցուցահանդեսը, որը ոգեշնչված է 2014թ.-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և գերմանական Բոնն քաղաքի կողմից նախաձեռնած ու կազմակերպած Երևանի «Առանց սահմանների» փառատոնի ընթացքում հայ արվեստագետների հետ համագործակցությունից և հայ-իսլանդական պատմական կապերից։ Վերադառնալով Ռեյկյավիկ՝ հատուկ «ՀայԱրտ» կենտրոնի համար, կստեղծի արվեստի օբյեկտներ, որոնք 2025թ․-ի աշնանը կտեղադրվեն մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Սարյանի փողոցի «Արվեստի խաչմերուկում»։  հեռ.`+374 93738371: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում