«Եվրադաշինքը» կմասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Եվրաքվեի նախաձեռնող երեք կուսակցություն՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն», Գյումրիի ավագանու ընտրություններում հանդես կգան միասնական դաշինքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին Գյումրիում այս ուժերը ներկայացնող Արամ Զ. Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը ստորագրեցին հուշագիր։

Դաշինքի ցուցակը գլխավորում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Առաջադրման գործընթացն ավարտվում է մարտի 5-ին, և դեռ այդքան ժամանակ կա ամբողջական ցուցակը կազմելու՝ օրենքի պահանջված կարգով: Ուզում եմ բոլորին հավաստիացնել՝ մեր քարոզարշավը լինելու է քաղաքավարի, քաղաքակիրթ, էթիկայի բարձրագույն ստանդարտների մեջ: Մենք ջանալու ենք այնպես անել, որ մեր հասցեին հնարավոր նետվելիք վիրավորանքներին, զրպարտություններին, ատելության խոսքին համարժեք չպատասխանենք: Նույնիսկ մտածում եմ բոլոր գրանցված թեկնածուներին առաջարկել ընդհանուր հայտարարի գալ մի վարքականոնի շուրջ՝ քարոզարշավի շրջանակում՝ հանուն քաղաքի և հանուն Հայաստանի Հանրապետության»,-հուշագրի ստորագրումից հետո նշեց Լևոն Բարսեղյանը:   

Հայերեն Español

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը