Լիտվայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ ԱԺ-ում կայացած քվեարկությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի խորհրդարանում կայացած քվեարկությունը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ձևաչափերում և Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։ 

«Նախարար Բուդրիսը ողջունեց Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ամրապնդման շուրջ քննարկումները, ինչպես նաև առաջին ընթերցմամբ հաջող քվեարկությունը «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է հայկական կառույցների հետևողական աշխատանքի կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Լիտվայի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը՝ կիսելու ​​փորձը տնտեսության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման, սահմանների կառավարման ռազմավարության մշակման և սահմանների պաշտպանության արդյունավետ աշխատանքի ապահովման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման և այլ ռազմավարական ոլորտներում։  

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հաղորդագրություն էր տարածել Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցների վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: 

Քաղաքականություն

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-լիտվական համագործակցության հարցերը

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծը։ Նախագծին կողմ էին քվեարկել իշխող խմբակցության 63 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորները դեմ էին քվեարկել նախագծին, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։ 

Հայերեն English Español Français ქართული

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան