Տնտեսություն

Մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7% տնտեսական աճն ապահովված է․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7% տնտեսական աճն  ապահովված է․ վարչապետ

Հայաստանի տնտեսական աճն ապահովված է կառավարության ծրագրով նախատեսված տեմպերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 5,9 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն էր։ 2021 թվականին արձանագրվել է 5,8 տոկոս աճ, 2022 թվականին՝ 12,6 տոկոս, 2023 թվականին՝ 8,3 տոկոս։ Հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7 տոկոս տնտեսական աճն ապահովված է»,- նշեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում