Փետրվարի 27-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 փետրվար,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Մատենադարանում կկայանա երկօրյա միջազգաին գիտաժողով՝ «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ եւ հնարավորություններ» թեմայով: Ողջույնի խոսքով հանդես կգան՝ ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը: 

Ժամը 10:30-ին «Արմենիա Մարիոթ » հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրավիրում է լուսաբանելու «Ermeni haber» հայ-թուրքական հարցերով մասնագիտացված հարթակի կողմից կազմակերպված՝ «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկումը։ Քննարկման աշխատանքային լեզուն հայերենն է։ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար» ծրագրի  պաշտոնական մեկնարկը: Ծրագիրը իրականացվում է Էքսպերտիզ Ֆրանսի կողմից՝ Դի Էմ Այ Ասոշիեյթսի հետ համատեղ՝ համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պարտավորությունների: Բացման խոսք՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան (ենթակա է հաստատման), ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի: Բացման միջոցառումը կհամախմբի առանցքային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառույցների ներկայացուցիչներին, ոլորտի փորձագետներին, արտադրողներին և միջազգային գործընկերներին, որոնք կքննարկեն ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքներն ու դրա ազդեցությունը հայկական բրենդիի ոլորտի վրա: +374 55 553 053:

Ժամը 17:15-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4) Հայաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից Formula VC-ն հրավիրում է լուսաբանելու Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառումը: Նոր ֆոնդի շրջանակում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում՝ խթանելով նրանց արագ աճը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։ +374 98 900234: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գերակա հանրային շահ. ՍԴ որոշումը՝ նոր հնարավորություն խախտված իրավունքի վերականգնման համար» թեմայով։ Բանախոսներ՝Մերի Կարապետյան՝ Թեղուտ և Շնող համայնքների դատական գործերով փաստաբան, Դավիթ Ասատրյան՝ փաստաբան։ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որը, ըստ փաստաբանների, կարող է նախադեպ դառնալ հանրային գերակա շահի հիման վրա կայացված բազմաթիվ դատական որոշումների վերանայման և խախտված իրավունքների վերականգնման համար։ Ըստ ՍԴ որոշման՝ եթե անձը չի կարողացել մասնակցել դատական գործին միջազգային պայմանագրով սահմանված ժամկետների պատճառով, այժմ կարող է պահանջել վերանայել դատարանի որոշումը, եթե այն անարդարացիորեն խլել է իր գույքը:

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ, տ.գ.թ., «Լոգիկա» գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արա Քառյանի ասուլիսը՝ «Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում» թեմայով: Թեժ սկսվեց 2025 թվականը Հայաստանում։ Փոքր և միջին բիզնեսի համար հարկերի ավելացում, բոլոր եկամուտների պարտադիր հայտարարագրման պահանջ, հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում։ Այս ամենը հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Սոկրատ Խանյանի (Արցախ) ծննդյան 95-ամյակին նվիրված գրական ցերեկույթ՝ հեղինակի մասնակցությամբ:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում