Լավրովը կատարցի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

2 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Դոհայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կատարի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանց աջակցության ու զարգացման ուղիները, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ զարգացումները։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև համատեղ միջնորդության շրջանակներում Կատարի ջանքերը, որոնք նպաստել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերմանը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կատարի վարչապետը վերահաստատել է, որ երկիրն աջակցում է բոլոր միջազգային ջանքերին՝ երկխոսության և դիվանագիտական ​​մեթոդներով ռուս-ուկրաինական հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:

Լավրովը նաև հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում քննարկվել է էներգետիկ և ներդրումային ոլորտներում երկու երկրների համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ Կատարի էմիրը նշել է, որ ծրագրում է ապրիլի 17-ին այցելել Ռուսաստան։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը փոխանցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները և հայտարարել, որ ռուսական կողմը սպասում է էմիրի այցին։

 Նախքան Կատար այցը Լավրովն այցելել էր Թուրքիա և Իրան։

Հայերեն ქართული

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով