Եվրոպա

ՌԴ-ի սառեցված ակտիվների թեման կարծարծվի Ուկրաինայի շուրջ քննարկումներում. Լավրով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի սառեցված ակտիվների թեման կարծարծվի Ուկրաինայի շուրջ քննարկումներում. Լավրով

Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցն առայժմ հստակորեն չի քննարկվել, բայց այս թեման կարծարծվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարում կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է մեր ակտիվներին, որոնք գողացել են ամենից առաջ եվրոպացիները, դուք գիտեք, որ ոչ, այդ մասին կոնկրետ քննարկումներ չեն եղել», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Բայց այն, որ այս թեման որպես կարգավորման մաս չի անհետանա, ոչ մի կասկած չկա, դա բնական է», - հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ «դա հասկանում են նաև ամերիկացիները»։ Լավրովի խոսքով՝ «պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվների հարցն անհրաժեշտ է դիտարկել, ընդ որում, դիտարկել այն քայլերի հետ, որոնք ի պատասխան ձեռնարկվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, և որոնք այս դեպքում վերաբերում են ամերիկյան ընկերությունների շահերին»:

«Սրանք առողջ մտքեր են այն մասին, որ հարկավոր է հրաժարվել քրեական ենթամշակույթի մեթոդներից և հույս չունենալ, որ դրանք անպատասխան կմնան», - ասել է Լավրովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում