Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում եվրոպական ուժեր տեղակայելու տարբերակներ. Լավրով

3 րոպեի ընթերցում

Ռուսական կողմը Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ չի դիտարկում։ Մոսկվային այդ մասին ոչ ոք չի հարցրել, և արևմտյան ներկայացուցիչների հայտարարություններն այս հարցում նպատակ ունեն թեժացնել հակամարտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ոչ մի տարբերակ չենք կարող դիտարկել։ Ես չգիտեմ, թե ինչ է ասել (խմբ.՝ Ֆրանսիայի նախագահ) Մակրոնը (խմբ.՝ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման մասին), նա իր դերը խաղացել է ոչ այնքան համոզիչ Վաշինգտոնում, բայց (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփը, երբ այդ թեման բարձրացվեց մամուլի ասուլիսում, ինչպես ես կարդացի, ասել է, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու որոշումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ, ըստ երևույթին, նկատի ունենալով մեզ ու Ուկրաինային։ Մեզ ոչ ոք այս մասին չի հարցնում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այն մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, նաև՝ բրիտանացիները, կրկին նպատակաուղղված է հակամարտությունն էլ ավելի թեժացնելուն և այն հանդարտեցնելու ցանկացած փորձ խափանելուն», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Էմանուել Մակրոնի մոտեցումը ենթադրում է անհապաղ հրադադար և խաղաղապահ ուժերի տեղակայում, այնուհետև տարածքների, մարդկանց ճակատագրերի և կարգավորման այլ սկզբունքների շուրջ քննարկումներ։ 

«Սա խաբեություն է, - պարզաբանել է Լավրովը, - չի կարելի գնալ համաձայնության, որն ուղղված է մեկ նպատակի իրականացմանը՝ Ուկրաինան նորից զենքով լցնելուն»։

Լավրովի խոսքով՝ որոշ խաղաղապահ ուժերի մասին խոսակցությունները «դատարկ խոսքեր են»։ 

«Գլխավորը հակամարտության բուն ​​պատճառները ոչնչացնելն է: Դրանք խաղաղապահ ուժերի բացակայության մեջ չեն», - շարունակել է Լավրովը՝ պարզաբանելով, որ պատճառը Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելն է՝ նպատակ ունենալով յուրացնել նրա տարածքը Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական ենթակառուցվածք ստեղծելու և ռուսաստանցիների և ռուսախոսների իրավունքների ամբողջական ոչնչացման համար։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում «ռասիստական ​​օրենքներ» չպետք է լինեն։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը