Ռուսաստանցի և ամերիկացի դիվանագետները կհանդիպեն փետրվարի 27-ին Ստամբուլում. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու երկու երկրներում դեսպանատների բնականոն գործունեության վերսկսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դոհայում լրագրողների հետ զրույցում։

«Նման հանդիպում տեղի կունենա վաղը Ստամբուլում, և ես կարծում եմ, որ դրա արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող ենք շարժվել», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ 

Լավրովը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն կողմերի միջև կուտակված խնդիրները։ 

«Մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ վարչակազմի հակաիրավական գործունեության արդյունքում՝ արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար, ինչին մենք, բնականաբար, հակադարձել ենք և նույնպես անհարմար պայմաններ ենք ստեղծել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով